ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ցուցահանդես, որ արտահայտում է հայ ժողովրդի մեծ ցավը, վերածնունդն ու պայքարի ոգին

Ցուցահանդես, որ արտահայտում է հայ ժողովրդի մեծ ցավը, վերածնունդն ու պայքարի ոգին
17.04.2015 | 17:45

Ապրիլի 17-ին Երևանի Կոմիտասի անվան այգում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսին ներկայացված էին ԵԳՊԱ դիզայնի ֆակուլտետի ուսանողների շուրջ 60 աշխատանքներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց ներկաներին: «Նման միջոցառումները երիտասարդ ստեղծագործողներին արտահայտվելու, իրենց հույզերը դրսևորելու հնարավորություն են տալիս: Այս պաստառները հետագայում կներկայացվեն նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մյուս միջոցառումների ժամանակ»,- նշեց Կարեն Ավագյանը:
Ինչպես նշեց ԵԳՊԱ ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը, Գեղարվեստի ակադեմիան չէր կարող անմասն մնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող ծրագրերից, և այդ նպատակով կիսամյակի սկզբում դիզայնի ֆակուլտետի ուսանողներին որպես կուրսային աշխատանք հատուկ հանձնարարություն էր տրվել պատրաստել թեմատիկ աշխատանքներ: Ցուցահանդեսի նպատակն է՝ հնարավորություն տալ ուսանողներին Ցեղասպանության վերաբերյալ իրենց պատկերացումները, մտքերն ու զգացմունքներն արտահայտել պաստառների վրա:
Այն հարցին, թե ինչ տվեց ցուցահանդեսին մասնակցությունը, և ինչ զգացումներ են ապրել աշխատանքները պատրաստելիս, ուսանողուհիներից Լիլիթ Բավիկյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իրեն նախևառաջ տվեց մեծ փորձ և հնարավորություն՝ արտահայտելու Մեծ եղեռնի հետ կապված մտքերը։ Աշխատանքների պատրաստումը սկզբնական շրջանում բավականին բարդ է եղել, քանի որ ցանկացել է ներկայացնել մեծ ցավը, սակայն ընթացքում հասկացել է, որ պետք է ցույց տա նաև հայ ժողովրդի վերածնունդն ու պայքարի ոգին։
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ ԵԿ միջոցառումների շարքը շարունակվում է:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ